Միջազգային FITCH գործակալության գնահատմամբ՝ Վրաստանում քաղաքական ռիսկերը մեծ են, այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Նիկա Մճեդլիշվիլին, այսօր` մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

FITCH-ի կարծիքով, չնայած նրան, որ վրաց-ռուսական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ դեռ չեն սպասվում:

Գործակալությունը նաեւ նշել է, որ Վրաստանում մարդկային զարգացման համար ստեղծված պայմանները բարձր են, քանի որ բիզնես ոլորտը բարենպաստ է գործարարների համար, նվազել է կոռուպցիան, ինչպես նաեւ այն, որ Վրաստանը հզոր միջազգային աջակիցներ ունի:

Հիշեցնենք, որ 2008-ի վրաց-ռուսական պատերազմից հետո այդ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները դադարեցին: