Երեւանի «Միկա» մարզադահլիճում մարտի 6-ին տեղի կունենա 2011թ.-ի ձյուդոյի մեծահասակների գավաթի խաղարկությունը: Գավաթները կխաղարկվեն տղաների 6 եւ աղջիկների 3 քաշային կարգերում:

Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքականի ավագ մարզիչ Ադրիան Կրոիտորուն առաջնությանը մասանակցելուց  ազատել է Գյումրեցի Հովհաննես Դավթյանին 60կգ եւ Հրազդանցի Արմեն Նազարյանին 66կգ, մեր մյուս ուժեղագույնները կմասնակցեն գավաթի խաղարկությանը:

Մրցումների սկիզբը մարտի 6-ին ժամը 11-ին: