Թրամփն ԱՄՆ տիեզերական զորքերի հրամանատարի պաշտոնում առաջադրել է գեներալ Ջոն Ռեյմոնդի թեկնածությունը՝ հայտնում է CNN-ը։ Նրա թեկնածությունը պետք է Սենատը հաստատի։

Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը Կոնգրեսին հայտարարել է, որ Տիեզերական հրամանատարությանը պետք է առաջնահերթ ուշադրություն հատկացվի։

Փետրվարին Թրամփը ԱՄՆ Տիեզերական ուժերի գործունեության չափորոշիչների մասին նոր կարգադրություն էր ստորագրել։ Զինված ուժերի 6-րդ տեսակ հանդիսացող Տիեզերական ուժերը կենթարկվեն ԱՄՆ ՌՕՈՒ-ին, կունենան իրենց հրամանատարը, որը կընդգրկվի Շտաբերի պետերի կոմիտեում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Տիեզերական ուժերի կարգավիճակը նույնը կլինի, ինչ Ծովային հետեւակի կորպուսի կարգավիճակն է, միայն թե վերջինը գտնվում է ՌԾՈՒ ենթակայության ներքո։