Հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին իր բլոգում ներողություն է խնդրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մումին Շակիրովից, որին նա մարտի 4-ին մեղադրել էր Twitter միկրոբլոգների ծառայությունում իր բլոգը ջարդելու մեջ:

Ուրբաթ Կանդելակին Live Journal-ի իր բլոգում գրել էր, թե իր Twitter-բլոգը ջարդել են: Նա պնդել էր, թե դրանում մասնակից է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մումին Շակիրովը, քանի որ արարքի հեղինակների կողմից թողնված մի քանի հաղորդագրություններ ստորագրված են եղել լրագրողի անունով:

«Այս սկանդալի կապակցությամբ կուզենայի ներողություն խնդրել Շակիրովից այն բանի համար, որ շտապեցի նրան մեղադրել»,-գրել է Թ. Կանդելակին:

Իր հերթին «Ազատություն» ռադիոկայանն իր կայքում հրապարակել է տեղեկություն` Շակիրովի ու Կանդելակիի` միմյանց հետ  SMS-ների միջոցով շփվելու մասին: Կանդելակիի Twitter-բլոգում հայտնված  գրությունները լրագրողի կողմից նրան ուղարկված SMS-ներից են: «Ամենայն հավանականությամբ, Կանդելակին ինքն է պատահաբար SMS-ներն ուղարկել Twitter, ինչը հաճախ է լինում iPhone -ից օգտվողների հետ»,-ենթադրել են ռադիոկայանի աշխատակիցները: