Հանրապետական եւ դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ-ի օրենսդիրները ներկայացրել են Թայվանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները ամրապնդելու եւ կղզու միջազգային հեղինակությունը բարձրացնելու մասին օրինագիծ, ինչը  կարող է ուժեղացնել լարվածությունը Չինաստանի հետ հարաբերություններում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը՝ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահը,  հանրապետական սենատորներ՝ Թոմ Քոթոնի եւ Թեդ Քրուզի հետ, ինչպես նաեւ դեմոկրատ սենատոր Քեթրին Մաստոյի եւ Քրիս Քունսի հետ առաջարկել եմ «Ապահովման մասին թայվանական օրենք»:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բարձրաստիճան հանրապետական կոնգրեսական Մայքլ ՄաքՔոլը նախատեսում է օրինագիծը ընդգրկել Պալատի օրակարգում:

Ի թիվս այլ բաների, օրինագիծը պարտավորեցնում է նախագահ Դոնալդ Թրամփին վերանայել Թայվանի հետ հարաբերությունների ղեկավար սկզբունքները, հանձնարարել Պաշտպանության նախարարությանը ջանքեր գործադրել Թայվանին զորավարժություններին ներգրավելու եւ Կոնգրեսին աջակցություն հայտնել Թայվանին ամերիկյան զենքի կանոնավոր վաճառքի համար:

«Այս օրենքը կխորացներ երկկողմանի հարաբերությունները անվտանգության, տնտեսության եւ մշակույթի բնագավառում, ինչպես նաեւ կհասկացներ, որ Չինաստանի ագրեսիվ պահվածքը անընդունելի է», - ասվում է հայտարարությունում:

Օրենք դառնալու համար նախագիծը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի երկու պալատների կողմից եւ ստորագրվի Թրամփի կողմից:

Թայվանը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ տարաձայնությունների պատճառներից մեկն է, որոնք լարված են նաեւ առեւտրային պատերազմի,  ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ Հարավչինական ծովում Չինաստանի առավել ռազմատենչ դիրքորոշման պատճառով:

Վաշինգտոնը պաշտոնական կապեր չունի Թայվանի հետ, սակայն օրենքի համաձայն, նա պարտավոր է օգնել պաշտպանել կղզի պետությունը եւ սպառազինությունների համար նրա հիմնական աղբյուրն  է:  Պենտագոնը հայտնում է, որ 2010 թվականից Վաշինգտոնը Թայվանին վաճառել է ավելի քան 15 միլիարդ դոլարի զենք: