Հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Ղրղզստան սկսվել է «Ալա-Արչա» նստավայրում պաշտոնական հանդիպման արարողությունից, գրում է ՏԱՍՍ-ը:
Պուտինի հանդիպումը նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ անցկացվել է հանրապետության պետական արարողակարգի նոր կանոններով:
Օտարերկրյա առաջնորդների հանդիպումների պաշտոնական արարողությունների անցկացման համար պետական նստավայրի կոնգրես-հոլի առաջ պատվանդանով մարմարե վրան է կառուցվել:
Առաջինը կոնգրես-հոլի մոտ ժամանել է Ղրղզստանի նախագահը, հետո «Աուրուսով» մոտեցել է Պուտինը: Նախագահները բարձրացել են պատվանդանի վրա, որտեղ նրանց ողջունել է Ղրղզստանի ազգային գվարդիայի պատվո պահակախումբը եւ հնչել են երկու երկրների հիմները: Այնուհետ Պուտինը եւ Ժեենբեկովը մոտեցել են պատվո պահակախմբի վաշտի դրոշին եւ անցել շարքի կողքով: ՌԴ նախագահը գվարդիականներին ողջունել է ղրղզերեն՝ «Սակամ Ասկեր»:




























