Ադրբեջանական կողմը, ստեղծված ավանդույթի համաձայն, ամեն կերպ փորձում է աղավաղել փաստերը, միաժամանակ լռելով զինծառայողների մահվան մասին։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սամանին միջադեպի մասին։ Խոսքը ադրբեջանական կողմից ինժեներական աշխատանքների եւ դիրքերը մոտեցնելու փորձերի մասին է։ ԱՀ ԶՈՒ-ում անտեսել են նախազգուշացումը, որի արդյունքում Հայաստանի ԶՈՒ-ն ստիպված է եղել կրակ բացել եւ կասեցնել հակառակորդի ինժեներական աշխատանքները։

Մի քանի ժամ մտածելուց հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել ծայրահեղ կասկածելի բովանդակությամբ հերքումով։ «Հակառակորդի կողմից մեր ստորաբաժանումների դիրքերի ռմբակոծության հետեւանքով ճակատի Ֆիզուլու ուղղությամբ այսօր երեկոյան զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլեզ Էլեզովը։ Միաժամանակ, հայկական մամուլը տարածել է տեղեկատվություն այն մասին, թե իբր ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքների միջոցով առաջ տանել իր դիրքերը։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հանդիսանում է հայկական կողմի հերթական սադրանքը եւ նպատակ ունի սրել իրավիճակը ճակատում։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից նախաձեռնված Վճռական եւ համաչափ միջոցառումների արդյունքում հակառակորդի կրակակետերը ճնշվել են եւ նրա հետագա սադրանքները կասեցվել են»,- ասվում է հերքման մեջ։ Ինչպես երեւում է տեքստից, ադրբեջանական կողմը որեւէ խոսք անգամ չի ասել Հայաստանի հետ սահմանին միջադեպի մասին, դրա փոխարեն փորձելով «սլաքներն ուղղել» ավելի վաղ բոլորովին այլ վայրում տեղի ունեցած իրադարձությունների վրա, որոնք դարձյալ կատարվել են ադրբեջանական կողմի մեղքով։ Փաստորեն, Ադրբեջանի պաշտպանական հաստատությունը հերթական անգամ փորձում է թաքցնել տեղեկատվությունը՝ մի միջադեպը մյուսի փոխարեն ներկայացնելով եւ ամեն կերպ իր մեղքը հերքելով։

Միաժամանակ, փաստերը աղավաղելու եւ հերքելու նման փորձերը տեղավորվում են ԱՀ ՊՆ գործողությունների տրամաբանության մեջ։ Այսպես, միայն մարտի սկզբից Ադրբեջանի պաշտպանական հաստատությունը թաքցրել է իր զինծառայողների մահվան երկու դեպք։ Սոցցանցերի ադրբեջանական ոլորտի օգտատերերի տվյալներով, մարտի 7-ին Շահրիար Բայրոմամը (ծնվ․ 1999թ․) զոհվել է չպարզված հանգամանքներում։ Բառացիորեն հաջորդ օրը, մարտի 8-ին, ՃՏՊ-ից մահացել է Մեջիդ Մամեդրահիմովը (ծնվ․ 1995թ․)։ Երկու դեպքում էլ Ադրբեջանի ՊՆ-ն նպատակահարմար է համարել լռել։