Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական քարոզարշավի ղեկավար Նատալի Լուազոն դեմ է դեմ է այն երկրների հետ առեւտրային համաձայնագրերին, այդ թվում ԱՄՆ-ի, որոնք չեն ստորագրել Փարիզի համաձայնագիրը, հաղորդում է Reuters- ը:
«Մենք համաձայնագիր չենք ստորագրի այն երկրի հետ, որը դուրս է եկել Փարիզյան համաձայնագրից», - BFM TV-ին տված հարցազրույցում ասել է նա:
Լուազոն հրաժարական է տվել Եվրոպական հարցերով նախարարի պաշտոնից Եվրախորհրդարանի ընտրություններում առաջադրվելու համար:
Եվրոպական հանձնաժողովը, որը առեւտրային գործարքների մասին բանակցություններ է վարում ԵՄ 28 երկրների անունից, կառավարություններին հաստատման համար երկու բանակցային մանդատ է ներկայացրել, մեկը` արդյունաբերական ապրանքների սակագները նվազեցնելու մասին, մյուսն այն մասին, որ ընկերություններին հեշտ լինի Ատլանտիկայի երկու կողմերում իրենց արտադրանքը վաճառելու համար ներկայացնել:
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից:
Թրամփը գլոբալ տաքացումը «մոլորություն» է համարում է եւ կարծում է, որ այդ համաձայնագիրը ոտնահարում է ամերիկյան բիզնեսի շահերը:
Փարիզի համաձայնագիրը Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մաս է, որը 2020-ից կարգավորելու է մթնոլորտում ածխաթթու գազի նվազեցման միջոցները:
Համաձայնագրի նպատակը (2-րդ հոդվածի համաձայն) «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «իրականացումն է», մասնավորապես, 2 ° C-ից ցածր պահպանել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը եւ «ջանքեր գործադրել» 1.5 ° C չափով ջերմաստիճանի բարձացումը կանխելու համար:




























