Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը չի կարծում, թե Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ վստահության պակաս կա՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով, երկու երկրները պետք է աշխատեն որպեսզի թույլ չտան նման իրավիճակի առաջացում։ Նա նաեւ ասել է, թե հուսով է, որ ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային բանակցությունները կարող են արդյունքներ ունենալ։ Չինաստանը պետք է պաշտպանի մտավոր սեփականությունը, այլապես ազգության վերակազմավորման հույս չկա՝ արտասահմանցի եւ չինացի թոփ-մենեջերների հետ հանդիպմանը նշել է Կեցյանը։

Հինգշաբթի ավելի ուշ Չինաստանի փոխվարչապետ Լյու Խեն առեւտրային բանակցությունների հաջորդ փուլի կազմակերպման նպատակով պետք է հանդիպեր ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ։

Չինաստանը եւ ԱՄՆ-ը արդեն անցկացրել են առեւտրային համաձայնություն կնքելու բանակցությունների մի քանի փուլ։