Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոալիցիոն կառավարությունը ողջ ուժով փորձում է հաղթահարել տարաձայնություններն այն հարցի շուրջ, թե արժի արդյոք երկարաձգել Սաուդյան Արաբիային եւ Եմենի պատերազմում ներքաշված մյուս երկրներին զենքի վաճառքի էմբարգոն՝ հայտնում է AFP-ը։
Սակայն այդ որոշումը վրդովեցրել էր ԵՄ-ի դաշնակիցներին, քանի որ արգելքը ազդել էր պաշտպանական համատեղ այնպիսի նախագծերի վրա, ինչպիսին Eurofighter եւ Tornado ինքնաթիռների վաճառքն է։
Թեեւ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Գերմանիային կոչ են անում հրաժարվել այդ արգելքից, իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ այն պետք է մարտի 31-ից հետո էլ մնա։
Մերկելի դաշինքը հանդես է գալիս վաճառքը վերսկսելու օգտին, թեկուզ եվրոպական համատեղ պաշտպանական նախագծերի շրջանակներում։
«Առանց եվրոպական եւ նատոյական դաշնակիցների հետ համաձայնեցնելու Գերմանիայի եւս մեկ նման որոշումը կլինի սխալ եւ վտանգավոր»,- հայտարարել է տնտեսական քաղաքականության հարցերով փորձագետ Յոահիմ Փֆայֆերը։





























