Հյուսիսային Կորեան միջուկային ծրագրի հետ կապված առնվազն 104 օբյեկտ ունի։ Այս մասին տեղեկացնում է KBS հեռուստաալիքը, որին հասանելի է դարձել հյուսիսկորեական միջուկային օբյեկտների ցուցակի բովանդակությունը, որը գտնվում է Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ կառավարությունների տրամադրության տակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում տվյալներ կան առնվազն 104 նման օբյեկտի մասին։ Ընդ որում՝ որպես միջուկազերծման հասնելու չափանիշ նշվում է դրանցից քառասունի փակման անհրաժեշտության մասին։ Ցուցակում, մասնավորապես, մտնում են 15 հետազոտական եւ վերահսկող հաստատություններ, ուրանի արդյունահանման 8 ձեռնարկություն։

Դրանք գտնվում են հիմնականում Փհենյան-Պուկտո նահանգի Յոնբյոն շրջանում, ինչպես նաեւ Փհենյանի արվարձաններում ու Հվանդհեդո նահանգի Փհյոնսան գավառում։

Ավելի վաղ հարավկորեական եւ ամերիկյան լրատվամիջոցներում բազմիցս տարատեսակ տեղեկություններ են հայտնվել նման օբյեկտների մասի։ Բայց կոնկրետ տվյալներ դրանց թվաքանակի, անվանումների եւ գտնվելու վայրի մասին հայտնվել են առաջին անգամ։