Ջեֆրի Հարիգյանը առաջադրվել է չորրորդ աստղը ստանալու համար, որպեսզի գլխավորի Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարությունը։

Եթե թեկնածությունը հաստատվի, ծագումով հայ Հարիգյանը կգլխավորի հրամանատարությունը եւ կփոխարինի Թոդ Ուոլթերսին, տեղեկացնում է Air Force Times-ը։

Հարիգյանը 1985-ին ավարտել է ԱՄՆ ՌՕՈւ ակադեմիան, նրա հաշվին F-22, F-15C եւ MQ-1 Predator ինքնաթիռներով ավելի քան 4100 թռիչքաժամ կա։

Անցած տարվա սեպտեմբերից Հարիգյանը զբաղեցնում էր Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈւ փոհրամանատարի պաշտոնը։