ԿԺԴՀ-ն գրեթե ավարտել է գործողության հեռահար շառավղով հրթիռի արձակման օբյեկտի վերականգնումը, որը նա խոստացել էր փակել:

Այս մասին լրագրողներին հայտնել են Սեուլի օրենսդիրները Հարավային Կորեայի հետախուզության ներկայացուցիչների հետ փակ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը:

«Հյուսիսը սկսել է վերականգնել կենտրոնը, որը մասնակիորեն ապամոնտաժվել էր անցյալ տարվա հուլիսին՝ փետրվարի գագաթնաժողովից առաջ», - լրագրողներին ասել է պատգամավոր Կիմ Մինկին:

«Աշխատանքը գրեթե ավարտված է եւ այժմ տեխնիկական սպասարկման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում», - ասել է նա:

Այս տեղեկությունը կարող է վկայել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քաղաքականության փոփոխության մասին, ով նախկինում Փհենյանում անցյալ տարի  Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե ինի հետ հանդիպմանը համաձայնել էր ապամոնտաժել Սոխայում օբյեկտը: