Վրաստանը Օլիմպիադա-2012-ի շրջանակում Լոնդոնում «վրացական տուն» է բացել, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Վրաստանը միակ երկիրն է, որն Օլիմպիական խաղերից 500 օր առաջ Մեծ Բրիտանիայում հիմնել է իր ներկայացուցչությունը:
Վրաստանի անունից Օլիմպիադայի ժամանակ տեղի կունենա պաշտոնական ընդունելություն (Միխայիլ Սահակաշվիլիի անունից կհրավիրվի 400 հյուր):

Վրաց պատվիրակության ժամանմանը պատրաստվելու նպատակով Լոնդոնում է գտնվում Վրաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գիա Նացվլիշվիլին.

«Վրացական տունը» գտնվում է Լոնդոնի «Սթեյթ Բրիթանի» թանգարանի կողքին: Այնտեղ ամեն օր տեղի են ունենում համերգներ, ցուցադրություներ, գինիների եւ ազգային ուտեստների դեգուստացիաներ»,-նշել  է Նացվլիշվիլին: