Շատ ջերմ հանդիպումներ ունեցա Ավստրիայի նախագահի ու վարչապետի հետ:Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
«Նրանք շատ պատրաստակամ են Հայաստանին աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում, մենք փոխանակեցինք նաեւ մեր կոնտակտները ուղիղ իրար հետ կապի մեջ լինելու համար եւ փորձենք ավելի կոնկրետացնենք եւ ավելի գործնական հասկանանք, թե որտեղ կարող ենք համագործակցել»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաեւ նշեց, որ Ավստրիայում պատահաբար հանդիպել է մի ավստիացի աղջկա, ով խոսել է հայերեն, եւ երբ հետաքրքվել է, թե ավստուհին որտեղից գիտի հայերեն լեզուն, վերջինս պատասխանել է, որ ուսանել է Հայաստանու, եւ սովորել է հայերեն. «Ես պատմեցի այս պատմությունը Ավստրիայի վարչապետին, նշելով, որ դա լավ օրինակ է կրթական ոլորտում համագործակցելու համար»:



























