Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 00:44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ծառերի մեջ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 31-րդ կմ-ին Renault մակնիշի (վարորդ՝ Գ.Զ., ծնված 1960 թ., Վրաստանի քաղաքացի) բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից. վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: