Ամերիկյան Նեւադա նահանգի ասամբլեայի նախկին անդամ Լյուսի Ֆլորեսը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ 2014 թվականի ընտրարշավի ժամանակ, տեղեկացնում է Fox News-ը։

Նշվում է, որ այդ մասին քաղաքական գործիչը գրել է The Cut պարբերականում։

Նա պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերին հանրային միջոցառումներից մեկի ժամանակ։

Ֆլորեսը գրել է, որ պատրաստվում էր բեմ դուրս գալ միջոցառման ժամանակ, երբ «երկու ձեռք է զգացել իր ուսերին»։

«Ինչո՞ւ է Միացյալ Նահանգների փոխնախագահը դիպչում ինձ»,- գրել է նա։

Ֆլորեսը հայտարարել է, որ Ջո Բայդենը «հոտ է քաշել իր մազերից» ու շարունակել իր գործողությունները՝ «իրեն պարգեւատրելով ծոծրակին դանդաղ համբույրով»։

Նրա խոսքով՝ անգամ եթե նրա վարքագիծը չէր կրում բռնի կամ սեքսուալ բնույթ, այն վիրավորական էր եւ անհարգալից։

Ֆլորեսն ընդգծել է, որ միջոցառմանը ներկա էր ոչ որպես մասնակից կամ անգամ նրա ընկեր, այլ որպես ամենաորակյալ անձ։

Նա նշել է, որ կատարվածի մանրամասների մասին տեղեկացրել է իր թիմի որոշ անդամների, բայց մտադիր չէ այսուհետ զարգացնել այս թեման։