ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքների կնքման «հերթում առաջինն է», տեղեկացնում է Press Association-ը։

Բոլթոնն ասել է, որ Դոնալդ Թրամփը «անհամբերությամբ սպասում է բրիտանական ժողովրդի կամարտահայտմանը եւ անգամ տենչում է առեւտրային գործարք կնքել»։

Այս մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականն ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նաեւ փորձել է ցրել երկյուղները՝ կապված կոշտ Brexit-ի հետ. ԵՄ-ից առանց որեւէ գործարքի կնքման Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կկարողանա զբաղվել տրանսատլանտյան առեւտրի ընդլայնմամբ։

«Մարդիկ, ովքեր անհանգստանում են, թե Միացյալ Թագավորությունը կձախողվի ԵՄ-ից դուրս գալով, կձախողվեն Միացյալ Նահանգների հանդեպ»,- ասել է նա։

«Մենք սպասում ենք, որպեսզի գործարք կնքենք Մեծ Բրիտանիայի հետ՝ անկախ ԵՄ-ից»,- հավելել է նա։