Չինաստանի ծովային ոստիկանության չորս պարեկանավ մտել է անբնակ Սենկակու (Դյաոյուդաո) կղզիների գոտի Արեւելաչինական ծովում. գոտին Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։

Այս տեղեկատվության համաձայն՝ ափամերձ պահպանության ներկայացուցիչները պահանջել են չինական նավերից հեռանալ տարածքից։

Սենկակուն փաստորեն գտնվում է Տոկիոյի հսկողության ներքո, բայց Պեկինը դրանք համարում է ապօրինաբար զավթված տարածքներ։ Չինական նավերը մշտապես նավարկում են վիճելի կղզիների մոտ եւ երբեմն ցուցադրաբար մտնում են ափամերձ գոտի։ Վերջին նման դեպքից հետո Ճապոնիայի վարչապետի գրասենյակն անգամ ճգնաժամային արձագանքման շտաբ է ստեղծել։