Մարտի 30-ին՝ ժամը 1․05-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները գիշերային շրջագայության ժամանակ, չթույլատրված ժամին հրավառություն կատարելու համար Բաշինջաղյան 127/1 տան բակից ոստիկանության Մաշտոցի բաժին են բերել Անդրանիկ Ս-ին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Ոստիկանության պաշտոնական կայքից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն։





























