Մարտի 29-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Այգեստան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Վիգեն Մ․-ին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Ոստիկանության պաշտոնական կայքից։

Նա խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 27-ին, ժամը 18.00-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակում, 4 տարբեր պայուսակներից գողացել է 4 դրամապանակ:

Գողոնն առգրավվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտանաբերելու ուղղությամբ:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: