Կալուգայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով երկամյա երեխա է տուժել, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով «ՄԿ վ Կալուգե»-ին:

«Մակավտո»-ի հերթում գտնվող կինը շփոթել էր ոտնակներն ու սեղմել գազին՝ հարվածելով սայլակին, որում երեխա էր, եւ վնասելով եւս երեք մեքենա:

Փոքրիկը ոտքի կոտրվածքի կասկածանքով տեղափոխվել է շրջանային մանկական հիվանդանոց:

Ըստ «Ռեգիոն Online» կայքի տվյալների՝ տուժողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: