S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլյովան եւ նրա հայրը զոհվել են Գերմանիայում տեղի ունեցած ավիավթարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ընկերության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ Bild-ը գրել էր, որ Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել, զոհվել են ազգությամբ ռուս երկու քաղաքացիներ: Հաղորդվում էր նաեւ, որ զոհերից մեկը Վլադիսլավ Ֆիլյովն էր:

«Զոհվել է Նատալյա Վալերյեւնան իր հոր հետ միասին: Նրանք ուղեւորվում էին Գերմանիա բուժման նպատակով: Ոչ թե Ֆիլյովը, այլ նրա կինը»,-ասել է զրուցակիցը:

Նատալյա Ֆիլյովայի հեռախոսահամարն անհասանելի է:

Ռոսավիացիայից աղբյուրը մանրամասնել է, որ կործանված ինքնաթիռը պատկանում էր «Գլոբուս» ավիաընկերությանը: