ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կնքված СНВ-III պայմանագրի ավարտը, որը սահնմանափակում է միջուկային զենքի տեղակայումը, յուրաքանչյուր երկրի համար կբարդացնի միմյանց մտադրությունները գնահատելու հնարավորությունը՝ երկու կողմերին խթան հաղորդելով իրենց զինանոցների ընդլայնման համար:
Այսպիսին են CNA Corp ոչ առեւտրային հետազոտական խմբի կողմից պատրաստված ուսումնասիրության արդյունքները, որն այսօրվա դրությամբ հանդիսանում է СНВ-III-ի ավարտի հետեւանքների վերաբերյալ առավել բազմակողմանի հանրային հետազոտությունը, հայտնում է Reuters- ը:
СНВ մասին նոր պայմանագրի ժամկետի ավարտը կարող է նաեւ խաթարել հավատը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի նկատմամբ, որը միջուկային պետություններին՝ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին կոչ է անում ձգտել միջուկային զինաթափման, ինչպես նաեւ ազդել Չինաստանի միջուկային դիրքորոշման վրա:
Ուսումնասիրության հեղինակները կոչ են անում երկարաձգել 2011 թվականի պայմանագիրը, որն ավարտվում է 2021-ի փետրվարին, սակայն կարող է երկարաձգվել հինգ տարով, եթե երկու կողմերը համաձայնվեն:
Թրամփի վարչակազմը քննարկում է վերականգնել այն պակտը, որը նախագահ Դոնալդ Թրամփը «վատ գործարք» է անվանել, իսկ նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երկար ժամանակ դրան դեմ է արտահայտվում: Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել СНВ նոր պայմանագիրը, սակայն առաջին հերթին ցանկանում է քննարկել այն, ինչը նա Միացյալ Նահանգների կողմից պայմանագրի խախտում է համարում:
СНВ-III պայմանագիրը ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից պահանջում էր կրճատել ռազմավարական միջուկային մարտագլխիկների տեղակայումը 1550 մակարդակից ոչ ավել՝ վերջին տասնամյակներին ամենացածր մակարդակը, եւ սահմանափակել մատակարարման համակարգերը՝ ցամաքային եւ ստորջրյա տեղակայման հրթիռները եւ միջուկային ռմբակոծիչները:
Այն ներառում է նաեւ թափանցիկության ընդլայնված միջոցառումներ, որը յուրաքանչյուր կողմից պահանջում է, որպեսզի մյուս կողմը կարողանա ամեն տարի ռազմավարական միջուկային բազաների 10 ստուգումներ անցկացնել:
Պայմանագրի ավարտից հետո այս բոլոր պահանջները կչեղարկվեն:
«Երկրներից ոչ ոք նույն կերպ վստահ չի լինի մյուսի մարտագլխիկների քանակը գնահատելու իր կարողաությանը», - հետազոտությունում գրել է CNA-ից Վինս Մանզոն:
Պայմանագրի ավարտից կարող է տուժել նաեւ գլոբալ չտարածումը, ինչը ոչ միջուկային պետություններին կստիպի կասկածել, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կշարունակեն աշխատել միջուկային զինաթափման ուղղությամբ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում:
Միեւնույն ժամանակ, անհնար է կանխատեսել, թե ինչպես Չինաստանը, որն ունի մոտ 280 միջուկային մարտագլխիկներ, կարձագանքի СНВ-ի գործողություններին ժամկետի ավարտին: Ուսումնասիրությունում գործոններ են նշվում, որոնք կարող են Պեկինին ստիպել ընդլայնել հնարավորությունները:
Առանց ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին սահմանափակող պայմանագրի Չինաստանը կարող էր վերագնահատել նրանց զինանոցները:
Ուսումնասիրությունում քայլեր են առաջարկվում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ռիսկերի նվազեցման համար, այդ թվում դրա պարտականությունների կամավոր կատարումը եւ տվյալների փոխանակման շարունակումը: Այն նաեւ առաջարկում է, որ Վաշինգտոնը ամեն տարի սկսի միջուկային զենքի մասին տեղեկատվության փոխանակում եւ երկխոսություն Պեկինի հետ:
ՌԴ եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարակն հարձակողական սպառազինությունների սահմանափակման միջոցների եւ հետագա կրճատման մասին СНВ-III պայմանագիրը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ պայմանագիր է՝ տեղակայված ռազմավարական միջուկային սպառազինությունների զինանոցների հետագա փոխադարձ կրճատման մասին:
Պայմանագիրը ստորագրվել է նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի միջեւ 2010 թվականի ապրիլի 8-ին եւ ուժի մեջ մտել 2011-ի փետրվարի 5-ին:




























