Չեխական Օստրավա քաղաքի հյուրանոցներից մեկում թալանել են Ղազախստանի հավաքականի թենիսիստներին, ովքեր մասնակցում էին Դեվիսի գավաթի մրցաշարին:
Գողերը տարել են կանխիկ գումար, նոթբուքեր եւ ընդհանուր`17 հազ. եվրոյի այլ արժեքավոր իրեր: Հյուրանոցի ղեկավարությունը կարծում է, որ հավանաբար նման արարք թույլ է տվել օտարեկրացի հյուրերից որեւէ մեկը:
DPA-փոխանցմամբ` Ղազախստանի թենիսի ֆեդերացիայի աղբյուրը հայտնել է, թե գողերը եղել են թենիսիստների եւ թիմի այլ անդամների զբաղեցրած ութ համարներում:
"Հաշվի առնելով, որ կիրակի մեր թիմը պատասխանատու եւ վճռական խաղեր ուներ, այդ միջադեպը մենք դիտարկում ենք որպես մարզիկների վրա հոգեբանակսն ճնշում գործադրելու միջոց",- հայտարարել է ֆեդերացիայի նախագահը:



























