ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) ավարտել է Իսրայելում հակահրթիռային պաշտպանության համակարգերի (THAAD) տեղակայման զորավարժությունները: Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը նշում է, որ մարզումներն իրականացվել են գործնականում «համատեղ օպերատիվ հայեցակարգի» իրականացման շրջանակներում:
Իրենց տեսակով առաջին համատեղ զորավարժություններին մասնակցել է ավելի քան 250 ամերիկացի զինծառայող:
THAAD-ը առաջադեմ շարժական համակարգ է, որը կարող է արագ տեղակայվել աշխարհի ցանկացած կետում՝ հակառակորդի բալիստիկ հրթիռների խոցման համար:
THAAD- ը Իսրայելի հակաօդային պաշտպանության էշելոնային համակարգի բաղկացուցիչ մասն է: Հարկ է նշել, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը մի քանի տարի գործում է ՌՕՈՒ «Նաբատիմ» բազայում:




























