Ուկրաինայի Կենտրոնական ըհտրական հանձնաժողովը մշակել է նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 85,9 տոկոսը՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Ինչպես հայտնում է լրատվամիջոցի թղթակիցը, արձանագրությունների մշակման արդյունքներով՝ առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է։ ԿԸՀ-ի թարմացված տվյալները՝ Զելենսկու համար քվեարկել է ընտրողների 30,33 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի համար՝ 16,01 տոկոսը, «Բատկիվշչինա» կուսկցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյի համար՝ 13,29 տոկոսը, «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոյի համար՝ 11,54 տոկոսը, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի համար՝ 5,37 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինք-Խաղաղության եւ զարգացման կուսակցության» թեկնածու Ալեքսանդր Վիլկուլի համար՝ 4,27 տոկոսը, «Ազատություն» կուսակցության թեկնածու Ռուսլան Կոշուլինսկիի համար՝ 1,65 տոկոսը։ Բոլոր մյուս թեկնածուները հավաքել են 1 տոկոսից էլ քիչ ձայն։ Ընդհանուր առմամբ՝ հաշվվել է 15 մլն 804 հազար 305 քվեաթերթիկ։