Երկրորդ կինն է մեղադրել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին անվայել հպումների մեջ, տեղեկացնում է BBC News-ը։
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Էմմի Լեպոսը հայտարարել է, որ Բայդենը «երկու ձեռքով շոյել է նրա դեմքը եւ քիթը քթին քսել» տասը տարի առաջ։
Այս մեղադրանքը հնչել է այն բանից հետո, երբ Նեւադա նահանգից նախկին քաղաքական գործիչ Լյուսի Ֆլորեսն ասել էր, որ ընտրարշավի միջոցառումներից մեկի ժամանակ Բայդենը «հոտ էր քաշել իր մազերից եւ համբուրել ծոծրակը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին փոխնախագահը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ չի հավատում, թե երբեւէ կարող էր նման կերպ վարված լինել կնոջ հետ։
Բայդենը, որը ԱՄՆ փոխնախագահն էր Բարաք Օբամայի օրոք 2009-2017 թվականներին, դիտարկվում է որպես նախընտրական մրցավազքի հավանական թեկնածու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից։




























