Վերմոնտ նահանգից սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո անցած 41 օրերի ընթացքում իրեն հաջողվել է նախընտրական քարոզարշավի համար 18,2 մլն դոլար հավաքել՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Տվյալ պահին Սանդերսի նախընտրական շտաբի տրամադրության տակ 28 մլն դոլար կա։
Շատերն էին կանխատեսում, որ Սանդերսը դեմոկրատ թեկնածուների շրջանում առաջատար կլինի հավաքած միջոցներով։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ առաջին շաբաթվա ընթացքում 10 մլն դոլար է հավաքել։
2016թ․ իր նախընտրական քարոզարշավը Սանդերսը ֆինանսավորել էր առավելապես շարքային քաղաքացիների նվիրատվությունների հաշվին։




























