Պերուում գտել են 71-ամյա բրիտանացի բնապահպան ակտիվիստ եւ կաթոլիկ միսիոներ Փոլ Մաքոլիի դիակը, գրում է BBC News-ը:
Միսիոների դիակը Իկիտոս քաղաքում հայտանբերել են ուսանողները:
Փաստի առթիվ ձեռնարկված հետաքննության շրջանակում հարցաքննվել է 6 մարդ, որոնք ապրում էին Մաքոլիի ղեկավարած երիտասարդական հոստելում:
Ակտիվիստը ծնվել է Անգլիայի Փարթսմութում եւ ավելի քան 20 տարի ապրել Պերուում: Նա պարգեւատրվել է MBE մրցանակով Լիմայի ամենաաղքատ համայնքերից մեկի դպրոցում արդյունավետ գործունեության համար:
Մաքոլին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2010-ին, երբ կառավարությունը նրա վտարումն էր պահանջել:
Նրան մեղադրել էին բնիկ ժողովուրդներին հրահրելու եւ շրջակա միջավայրի ոչնչացման դեմ բողոքի ակցիաների կազմակերպման մեջ:
Մաքոլիի աջակցության համար կազմակերպված ցույցերի արդյունքում Պերուի իշխանությունները ստիպված էին ճանաչել երկրում նրա մնալու իրավունքը:




























