Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում պատասխանելու Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ներկայացրած գործողություններին, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Մենք իրադրությունն ուշադիր կգնահատենք: Եթե մեր կողմից լրացուցիչ ռազմա-տեխնիկական միջոցառումներ պահանջվեն, մենք դրանք կընդունենք»,- լրագրողներին ասել է Գրուշկոն՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին: 

Նա նշել է, որ Ռուսաստանն անցկացնում է Սեւծովյան նավատորմի, նրա վերջրյա, ստորջրյա, օդային եւ ցամաքային բաղադրիչների պլանային թարմացում: «Ուստի ռազմական տեսակետից մենք, բնականաբար, պատրաստ ենք ռազմական անվտանգության ոլորտում ցանկացած հնարավոր շրջադարձին»,- ասել է նա:

Գրուշկոն շեշտել է, որ Սեւ ծովում իր ներկայության ամրապնդման միջոցառումների մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները իրավիճակը չեն բարելավի տարածաշրջանում եւ կազմակերպության մեջ:

«Մեր դիրքերը հստակ են. Սեւ ծովի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ցանկացած ամրապնդում ռազական տեսանկյունից անիմաստ է, չի արապնդի ո՛չ բուն տարածաշրջանը, ոչ իրեն՝ ՆԱՏՕ-ին, միայն կուղեկցվի լրացուցիչ ռազմական ռիսկերով»,- ասել է Գրուշկոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները քննարկում են Սեւ ծովի շրջանում պաշտպանական հնարվորությունների ամրապնդման հավանականությունը:

ՆԱՏՕ-ն սեւծովյան ավազանում Ռուսաստանի գործողությունների զսպման միջոցառումների փաթեթ է պատրաստում, որը նախատեսում է, մասնավորապես, Սեւ ծով նավերի ուղարկում Կերչի նեղուցով ուկրաինական նավերի անցումն ապահովելու համար, լրագրողներին ասել էր դաշինքում ԱՄՆ ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը:

Ուկրաինայի արեւելքում ճգնաժամն սկսվելուց հետո պարբերաբար Սեւ ծով են մտնում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների ՌԾՈՒ նավերը:

1936 թվականի Մոնթրյոյի կոնվենցիայի համաձայն՝ սեւծովյան պետություններին չպատկանող ռազմական նավերը Սեւ ծովի ջրատարածքում կարող են գտնվել 21 օրից ոչ ավելի: