2016թ․ հրատարակված, այսպես ասած, «պանամական գործերի» արդյունքում առաջացած օֆշորային աղմուկի հետեւանքով ընդհանուր առմամբ 1,07 մլրդ եվրոյի վճարում է կատարվել՝ որպես տուգանք եւ որպես հարկերի վճարում՝ հայտնում է DW-ը։ Գերմանիայում «պանամական գործերի» մասնակիցներից իշխանությունների կողմից գանձվել է մոտ 150 մլն եվրո, ընդ որում՝ մեծ մասը բանկերին։

Աղմուկը սկսվել էր նրանից, որ 2015թ․ անհայտ անձը Süddeutsche Zeitung թերթին փոխանցել էր օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության ներքին փաստաթղթերը՝ «փոխարենը չուզելով ոչ ֆինանսական պարգեւատրում, ոչ որեւէ այլ բան, բացի անվտանգության որոշ միջոցառումներից»։ Փաստաթղթերում տեղեկատվություն կար այն ընկերությունների մասին, որոնք քաղաքական գործիչներին, բիզնեսմեններին եւ այլ համաշխարհային հայտնի մարդկանց թույլ են տալիս կասկածելի գործարքների միջոցով միլիարդավոր դոլարներ աշխատել։ «Պանամական գործերի» մասնակից են եղել պետությունների 140 ղեկավարներ եւ հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ՝ 200 երկրից 240 օֆշորային ընկերություններ։

Թերթն իր հերթին այս տեղեկությունները փոխանցել էր Լրագրող- հետաքննողների միջազգային կոնսորցիումին (ICIJ)։ Դրանց վերլուծությամբ զբաղվել են 80 երկրներից 100 ԶԼՄ-ների 400 լրագրողներ, ինչպես նաեւ՝ Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության ուսումնասիրման կենտրոնը (OCCRP)։ Լրագրողական հետաքննության արդյունքները 2016թ․ ապրիլին հրապարակվել էին համաշխարհային խոշորագույն ԶԼՄ-ներում։

2017թ․ ամռանը «պանամական գործերը» գնել էր Քրեական գործերով գերմանական դաշնային հաստատությունը։ Դաշնային սահմանադրական դատարանի որոշմամբ, ԳԴՀ պետական մարմինները իրավունք ունեն օգտվել «հարկերց խուսափողների» մասին տեղեկություններից նույնիսկ այն դեպքում, եթե այդ տեղեկությունները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով։