Չինական հարյուրավոր նավերի գտնվելը Հարավչինական ծովում Տիտու կղզու մոտ Ֆիլիպինների ինքնիշխանության խախտում է համարվում, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։
«Հաշվի առնելով այն, որ Չինաստանի կառավարությունը չի հերքում այդ գործողությունները, նշանակում է՝ Պեկինն ընդունում է դրանք»,- ասվում է Ֆիլիպինների ԱԳՆ հայտարարությունում այն բանից հետո, երբ Մանիլան բողոք է հայտնել կղզիների մոտ չինական նավերի առկայության դեմ։ Տիտու կղզու մոտ երկար ժամանակ նավերի առկայությունը հարցեր է առաջացնում դրանց մտադրությունների եւ դերի մասին՝ «հարկադրման նպատակների աջակցության» առումով, ավելացրել է նախարարությունը։
Ինչպես նշում է Reuters-ը, այս տարվա հունվարից մինչեւ մարտ Ֆիլիպինները գրանցել է ավելի քան 200 չինական նավ Տիտուի մոտ։




























