Հայատանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը պատրաստ է շարունակել աջակցությունը ականային վտանգի հետեւանքով տուժածներին: Պատվիրակության ղեկավարի տեղակալ Նիմա Դադբին այս մասին ասաց Հումանիտար ականազերծման եւ փորձաքննությունների կենտրոնի կազմակերպած ականային վտանգի մասին տեղեկացվածության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Հայաստանում ապրում է ականներից տուժած 750 մարդ, որոնք բազմաթիվ խնդիրների են բախվում: ԿԽՄԿ-ն ակտիվորեն մասնակցում է ինտեգրացիայի ծրագրերի իրականացմանը: «Աշխատում ենք Կենտրոնի եւ Հայկական կարմիր խաչի միության հետ: Տուժողների հետ ուղիղ կապի մեջ ենք: Բայց տուժողների կարիքները հնարավորությունները գերազանցում են»,- նշեց ԿԽՄԿ ներկայացուցիչը:

«Սատար» հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանն ինքն էլ ականի վրա է պայթել: «Կազմակերպությունը սեղծվել է ականների հետեւանքով նույնպիսի տուժածներին օգնելու համար: Հիմնական շեշտը դրվում է զինծառայողներին օգնելու վրա»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հիմա վիթխարի տարբերություն կա այն ամենի հետ, ինչ կար 25 տարի առաջ՝ այդ ժամանակ տուժածներն իրենք էին լուծում իրենց խնդիրները: