ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 5-ին, աշխատանքային այցով մեկնելու է Գյումրի։
NEWS.am-ի տեղեկություններով, վարչապետն առավոտյան «Սասունցի Դավիթ» կայարանում մասնակցելու է Երեւան-Գյումրի արագընթաց գնացքի բացման արարողությանը, ապա նույն գնացքով մեկնելու է Գյումրի։
Գյումրիում Նիկոլ Փաշինյանը շրջելու է փողոցներով, ծանոթանալու է փողոցաշինության աշխատանքներին, այցելելու է «Շիրակ» օդանավակայան, լինելու է տնակային թաղամասում։





























