Իտալիայի ՆԳՆ-ն, փոխվարչապետ եւ երկու իշխող կուսակցություններից մեկի՝ «Լիգա»-ի ղեկավար Մատեո Սալվինիի գլխավորությամբ, պնդել է, որ անչափահասների անձը հաստատող փաստաթղթերում վերականգնեն «հայր» եւ «մայր» հասկացությունները։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Il Messaggero-ին, հստակ բառերը կփոխարինեն «ծնողներ», բառին, որը ներդրվել է 2015թ․։
Սալվինին անձամբ պնդել է, որ «հայր» եւ «մայր» բառերը վերականգնվեն՝ հակադրվելով նույնիսկ անձնական տվյալների ապահովման վարչության դիրքորոշմանը, որը նախկինում մերժել էր այդ առաջարկը։ Այն չէին սատարել նաեւ իշխող երկրորդ ««5աստղ» շարժում» կուսակցության ներկայացուցիչները։ Այնուամենայնիվ, վերջնական որոշման ընդունման համար բավարարել է նախարարական դեկրետը։ Դեռեւս 2018թ․ նոյեմբերին Սալվինին էլեկտրոնային La Nuova Bussola Quotidiana թերթին պատմել էր, որ միանգամից փոփոխություններ է մտցրել նախարարության կայքի միջոցով ստացվող անձը հաստատող փաստաթղթերում ՝ «ծնող 1» եւ «ծնող 2» բառերը փոխարինելով «հայր» եւ «մայր» բառերով։




























