Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգե Դուտերտեն Հարավչինական ծովում Տիտու վիճելի կղզու շուրջ իրավիճակի պատճառով երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության կապակցությամբ Չինաստանին սպառնում է ռազմական գործողություններով, հաղորդում է AFP-ն:

Կղզու մոտ գտնվում են չինական առափնյա պահակախումը եւ հարյուրավոր ձկնորսական նավեր, ինչը առաջացնում է Մանիլայի դժգոհությունը, որը նախկինում Պեկինին մեղադրել էր Ֆիլիպինների ինքնիշխանության խախտման մեջ:

«Ես չեմ խնդրելու կամ աղաչելու, ես պարզապես ասում եմ ձեզ՝ հեռացեք Պագ-ասուից, որովհետեւ այնտեղ իմ զինվորներն են», -ասել է Դուտերտեն՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում  իր զինվորներին կհրամայի պատրաստվել ինքնակործան առաքելությունների:

Չինաստանը, Ֆիլիպինները, Բրունեյը, Մալայզիան, Թայվանն ու Վիետնամը հայտարարել են Հարավչինական ծովում տարբեր կղզիների եւ խութերի, ինչպես նաեւ ջրային ուղիների նկատմամբ իրենց  իրավունքների մասին: