Սաուդյան Արաբիայի իշխանությունները կալանել են ութ մարդ, որոնք հանդես են եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ կամ կապված են եղել ավելի վաղ ձերբակալված ակտիվիստուհիների հետ։ Ինչպես տեղեկացնում է AP-ը՝ հղում կատարելով աղբյուրին, կալանվածների մեջ է ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի երկակի քաղաքացիություն ունեցող Սալահ ալ Հայդարը։

Նրա մայրը՝ նշանավոր իրավապաշտպան Ազիզա ալ Յուսեֆը, քննության մեջ է գտնվում եւ վերջերս է ազատ արձակվել բանտից։

Կալանվածների մեջ հիմնականում գրողներ եւ իրավաբաններ են, որոնք աջակցել են այնպիսի սոցիալական բարեփոխումների, ինչպիսին է մեքենա վարելու կանանց իրավունքը։