ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւան-Գյումրի արագընթաց գնացքի առաջին ուղեւորներից է: Վարչապետի հետ գնացքով Գյումրի են մեկնել նաև որոշ նախարարներ և պատգամավորներ:

Նա Facebook-ի իր էջում, ուղիղ եթերով ներկայացրել է ճանապարհը, գնացքի հարմարավետություն է եւ խորհուրդ է տալիս օգտվել:

«Գնացքը ամբողջովին նոր է, գործարանային վիճակում ներկրվել է Հայաստան: Ճանապարհն էլ շատ հետաքրքիր է, Հայաստանը ուրիշ կողմից ենք տեսնում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին անգամ է Հայաստանում գնացքով ուղեւորվում:

Վարչապետը ցուցադրեց ճանապարհը, տեղեկացավ որ տոմս արժե  2500 դրամ եւ Երեւանից Գյումրի ճանապարհը տեւում է 2 ժամ 10 րոպե: Նոր գնացքը նախորդի համեմատ ավելի մեծ թվով ուղեւորներ կկարողանա տեղափոխել։

էլեկտրագնացքը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից։