Զագրեբի Գերագույն դատարանը մինչեւ 6 տարի երկարացրել է Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերի ազատազրկման ժամկետը:
Սանադերը մեղավոր է ճանաչվել 2003-2009-ին կառավարելու տարիներին անշարժ գույքի գործարքից ավելի քան 2 մլն եվրո ստանալու համար, հաղորդում է DW-ն:
«Սա քաղաքական դրդապատճառներով հետապնդում է, որը տեւում է 9 տարի եւ ես միեւնույն է բոլոր միջոցներով պայքարելու եմ իմ անմեղությունն ապացուցելու համար», -լրագրողներին ասել է Սանադերը, մինչեւ որ նրան պատիժը կրելու համար բանտ են տեղափոխել:
Ժամկետը երկարացվել էր դատախազի բողոքարկումից հետո: 2017-ին դատարանը նրան 4.5 տարվա էր դատապարտել:
Դատարանը որոշել էր, որ Սանադերը նպաստել է կրկնակի շուկայական արժեքով գյուղատնտեսության նախարարության շենքի գնմանը: Կառավարության վճարած 10 մլն եվրոյից 2.3 մլն եվրոն անմիջապես փոխանցվել էր Սանադերին:




























