Պենտագոնը «խնդիր» է անվանել Ֆիլիպինների մոտ գտնվող վիճելի կղզու մոտակայքում մեծ թվով չինական նավերի առկայությունը, հաղորդում է AP- ն:

ԱՄՆ պաշտպանության նախարարի Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոզեֆ Ֆելտերը հայտարարել է, որ Չինաստանի գործողությունները «մի փոքր ագրեսիվ են եւ սադրողական»:

Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգե Դուտերտեն Հարավչինական ծովում Տիտու վիճելի կղզու շուրջ իրավիճակի պատճառով երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության կապակցությամբ Չինաստանին սպառնացել էր ռազմական գործողություններով:

Կղզու մոտ գտնվում են չինական առափնյա պահակախումը եւ հարյուրավոր ձկնորսական նավեր, ինչը առաջացնում է Մանիլայի դժգոհությունը, որը նախկինում Պեկինին մեղադրել էր Ֆիլիպինների ինքնիշխանության խախտման մեջ: