Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մեկնաբանել մերձավոր ազգականի դեմ քրեական գործ հարուցելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումը:
Նախարարի հետ զրույցում լրագրողները փորձեցին պարզել նրա տեսակետը համանման ցուցումի օրինականության վերաբերյալ, որին հետեւեց կտրուկ պատասխան՝ նախարարը գրառմանը ծանոթ չէ եւ չի մեկնաբանի այն, ինչին ծանոթ չէ:
«Գրառմանը ծանոթ չեմ, չեմ կարող մեկնաբանել: Հարցը հասցեագրեք վարչապետի մամուլի քարտուղարին»,- հայտարարեց Զեյնալյանը: Սակայն նախարարը կարծիք հայտնեց, որ այս դեպքում վարչապետը համատեղում է անձին, որը հայտարարություն է տալիս, եւ այստեղ լրջագույն քաղաքական հարց կա՝ երկու անձ մեկում:
Դիտարկմանը, որ վարչապետը խոսում է ցուցումի մասին, այլ ոչ թե հայտարարության, նախարարը կրկնեց, որ չի կարդացել եւ չի կարող մեկնաբանել: Ընդ որում՝ նա չցանկացավ լսել մեջբերումը կամ Facebook-ում անձամբ կարդալ:




























