BMW ավտոարտադրողը համաձայնել է վճարել տուգանք ավելի քան 1 մլրդ եվրոյի չափով՝ ի պատասխան  կարտելային դավադրության մեջ Եվրահանձնաժողովի մեղադրանքների, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ընկերության մամուլի հաղորդագրությանը:

Ուրբաթ Եվրահանձնաժողովը տեղեկացրել է BMW-ին, Daimler-ին և Volkswagen-ին իր նախնական որոշման մասին, որ ընկերությունները անցյալում՝ 8 տարիների ընթացքում, խախտել են ԵՄ-ի հակամենաշնորհային կանոնները՝ դավադրության մեջ մտնելով: ԵՀ-ի նախնական տեսակետն այն է, որ ավտոարտադրողների գործողությունները կարող էին զրկել սպառողներին շրջակա միջավայրը պակաս աղտոտող ավտոմեքենաներ գնելու հնարավորությունից:

«Պահանջների մասին ծանուցումն ուսումնասիրելուց հետո BMW-ն ընդունում է գնահատված պարտավորությունը, որը, հավանաբար, կգերազանցի 1 մլրդ եվրոն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տուգանքի վճարումը բացասաբար կազդի 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում BMW-ի ֆինանսական արդյունքների վրա: Ընդ որում՝ մինչ տուգանքի սահմանումն ընթացիկ ֆինանսական տարում կանխատեսվող շահույթը կմնա անփոփոխ: