Սլովակիայի Ազգային խորհուրդը (խորհրդարան) ընդունել է պեական խորհրդանիշների մասին օրենքի փոփոխությունները, որով արգելում է երկրում օտարերկրյա հիմների կատարումը, Mlada fronta Dnes թերթը:
Փաստաթղթի համաձայն, հանրապետությունում օտարերկրյա օրհներգերի կատարումը հնարավոր է միայն միջոցառումներում, որտեղ ներկա են օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունները:
Ինպես պարզվել է՝ օտարերկրյա հիմների կատարումն արգելող փոփոխությունները սխալմամբ են ընդունվել: Այս մասին ասել է իշխող կոալիցիաի մեջ մտնող «Մոստ-Խիդ» կուսակցության նապագահ Բելա Բուգարը:
Կուսակցության առաջնորդի խոսքով՝ պատգամավորները վստահել են փաստաթղթի նախաձեռնողներին եւ կողմ են քվեարկել՝ չխորանալով էության մեջ: Օրենքի փոփոխությունները պատրաստել է Սլովակիայի ազգային կուսակցությունը՝ կոալիցիաի մեջ մտնող «Մոստ-Խիդ» կուսակցության գործընկերը:
«Մոստ-Խիդ»-ի պատգմավորները դիմել են հանրապետության նախագահին, որը պետք է ստորագրեր փաստաթուղթը՝ խնդրելով այն խորհրդարան ուղարկել վերամշակման համար: Պետության ղեկավարը, արձագանքելով սկանդալին, խորհրդարականներին կոչ է արել կարդալ օրինագծերը, որոնց համար նրանք քվեարկում են:



























