Մենք մտադիր ենք շարունակելու աշխատել միասին. մենք նաեւ զարգացման հսկայական ներուժ եւ փորձ ունեցող երկրներ ենք, կարծում եմ, որ մենք այստեղ ունենք նաեւ ընդհանրություններ:  Այս մասին ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհաբ Մնացականյանը:

«Մենք ունենք ունենք խելացի զարգացման միջոցով մեր երկրի, ժողովրդի կարողություններն ուժեղացնելու եւ ընդլայնելու փորձառություն:

Մենք հետեւում էինք Ռուանդայում տեղի ունեցող հետաքրքիր զարգացումներին եւ նաեւ, թե դուք ինչպես էիք շեշտադրում խելացի զարգացման օրակարգը:  Ձեր երկիրը եւ ձեր նախագահը կանգնած են Smart Africa կենտրոնի եւ Աֆրիկայի խելացի զարգացման նախաձեռնության ակունքներում:  Սա անչափ մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մենք Հայաստանում շատ մեծ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով, Հայաստանը բարձր տեխնոլոգիաների, նորարարության, խելացի լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ստեղծագործ կրթության ոլորտում շատ մեծ ու շատ կարեւոր զարգացում է գրանցում. «Մենք շատ հետաքրքիր օրինակներ եւ փորձ ունենք։ Եվ դուք էլ ձեր փորձն ունեք։ Մենք պատրաստ ենք զարկ տալ երկու ժողովուրդների միջեւ լավ համագործակցությանը, հատկապես այս ոլորտում։ Կան տարբեր ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել եւ մենք պատրաստ ենք դա նույնպես կյանքի կոչել։ Իմ այցը հագեցած է կարեւոր եւ հետաքրքիր հանդիպումներով. ես հենց նոր հանդիպում ունեցա խորհրդարանի նախագահի եւ նախագահի տեղակալների հետ։

Հետաքրքիր քննարկում ունեցանք եւ շահագրգռված ենք այցի մնացյալ հատվածով։ Իմ այցն ունենալու է նաեւ երկրորդ հատվածը. ծրագրի մի մասը նվիրված է մարդու իրավունքների ոլորտում մեր համագործակցության, ցեղասպանությունների կանխարգելման եւ զանգվածային վայրագությունների կանխարգելման շուրջ քննարկումներին»,-նշել է ԱԳ նախարարը: