Թունիսի 92-ամյա նախագահ Բեջի Քաիդ Էս Սեբսին հայտարարել է, որ չի մասնակցելու նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, հաղորդում է AFP-ը:
«Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ կառաջադրեմ իմ թեկնածությունը»,-հայտարարել է նախագահը 2012 թվականին իր ստեղծած «Նիդաա Թունիս» կուսակցության նիստի ժամանակ՝ շեշտելով, որ «մտադիր է զիջել տեղը որեւէ երիտասարդի»:
Իր այդ ելույթը տեղի էր ունեցել հարեւան Ալժիրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բութաֆլիկի հրաժարականից օրեր անց, որը հայտարարել էր հեռանալու մասին երկրում բուռն ցույցերի ֆոնին:
Ինչպես նշում է գործակալությունը, Էս Սեբսին, որը դարձել էր ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թունիսի առաջին նախագահը, կոչ է արել իր կուսակիցներին հաղթահարել ներքին տարաձայնությունները եւ վերադարձնել երկրի վարչապետ Յուսեֆ Շախեդին:
Հայտնի է, որ Թունիսի վարչապետը եւ նախագահի որդի Խաֆեդ Քաիբ Էս Սեբսին ունեին տարաձայնություններ, որոնց հետեւանքով վարչապետը հեռացել էր «Նիդաա Թունիս» կուսակցությունից՝ ստեղծելով իր սեփական՝ «Կեցցե Թունիսը» կուսակցությունը:
Գործակալությունը հայտնում է, որ Թունիսում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 17-ին՝ հաջորդելով խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 6-ին:





























