Ռուսաստանը մտահոգված է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում ամերիկյան «դարի գործարքի» բնույթի մասին տեղեկություններով, հայտարերել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հորդանանյան գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքների մասին մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք շատ ենք խոսել Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորման հեռանկարների մասին: Մեզ մտահոգում են այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, այն, ինչը տեղի է ունենում պաղեստինյան տարածքներում: Եւ մենք որեւէ կասկած չունենք, որ անհրաժեշտ է լիովին պահպանել միջազգային իրավական բազան, որը մշակվել էր միջազգային հանրության կողմից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի եւ արաբական խաղաղ նախաձեռնության տեսքով»,-ասել է Լավրովը:
Նար խոսքերով՝ Մոսկվան տեսնում է խնդրի լուծումը բացառապես «երկու պետությունների հիման վրա, քանի որ այլ միակողմանի գործողությունները անհրաժեշտ լուծմանը չեն հանգեցնի»: «Մեզ համար, իհարկե, մտահոգիչ է Երուսաղեմի, Գոլանյան բարձունքների հարցերով Միացյալ Նահանգների անօրինական, ապակայունացնող որոշումների բնույթը, այնպես, ինչպես ամերիկյան գործընկերների՝ «դարի գործարք» նախաձեռնելու հակաարդյունավետությունը»,-ընդգծել է Լավրովը: «Այդ գործարքի մասին շատ են խոսել, սակայն ոչ ոք այդպես էլ չի տեսել, սակայն այդ գործարքը խորապես անհանգստացնում է»,-հայտարարել է նա:




























