Ստամբուլում թուրքերենով եւ հայերենով լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթն այսուհետ ներկայացված կլինի Թուրքիայի խորհրդարանի գրադարանում։
Թուրքական Mıllıyet-ի փոխանցմամբ՝ «Ակոս»-ը Թուրքիայի խորհրդարան տանելու նախաձեռնությունը պատկանում է Ստամբուլից ընտրված պատգամավոր Ուֆուք Ուրասին։
Արդեն փետրվարից խորհրդարան մտած «Ակոս»-ին հաջողվել է նաեւ արխիվ լրացնել՝ խորհրդարանի գրադարանին ներկայացնելով 1996-2005 թվականների լույս տեսած համարները։





























