Արցախյան հերոսամարտին իրեն կյանքը տված հերոս-հայորդիներից լավ ոչ ոք չգիտի, թե հանուն ինչի են նրանք զոհել իրենց կյանքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Արթուր Ղազինյանը:

«Որևէ մեկը, անկախ իր զբաղեցրած դիրքից և պաշտոնից, իրավունք չունի նսեմացնել ու արժեզրկել պատերազմում ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը զոհաբերած հերոսների անձնազոհությունը։

Հայրենիքի ընկալումը տրվում է ի վերուստ, Հայրենիքը սիրում են առանց ավելորդ բացատրությունների ու հիմնավորումների, իսկ հանուն Հայրենիքի նահատակվելու ուժը տրվում է ՄԻԱՅՆ հոգով և էությամբ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ կատարած իր շրջագայության ժամանակ «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նշել էր. «Մենք բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի»: