Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արտասահմանյան այն կազմակերպությունների ցուցակում ներառելու համար, որոնց ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Շնորհակալություն ձեզ, Դոնալդ Թրամփ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն անվանելու ձեր որոշման համար։ Կրկին դուք աշխարհը պաշտպանում եք իրանական ագրեսիայից եւ ահաբեկչությունից»,- Twitter-ում գրել է Նեթանյահուն։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե ԻՀՊԿ-ն կներառի ահաբեկչական համարվող կազմակերպությունների ցուցակում։